Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ձուկը լավագույն հակադեպրեսանտն է. 1in.am

Ձուկը լավագույն հակադեպրեսանտն է. 1in.am

Ձկնային և ծովային մթերքով հարուստ սննդակարգը կարող է ազատել ընկճախտից և մարդկանց երջանկացնել: Նման եզրահանգման են եկել ավստրալիացի գիտնականները՝ հետևելով տարբեր տարիքի 82 կամավորի, ովքեր ընկճախտով են տառապել:

 

Առաջին հերթին պարզվել է, որ մարդկանց մեծամասնության մոտ ընկճախտի սկիզբը համընկել է անառողջ սննդի ընդունման ժամանակաշրջանի հետ՝ ֆաստ-ֆուդի, քաղցրավենիքի և կարմիր մսի ավելցուկի: Նման սնունդը ո՛չ միայն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, այլև ազդում է հորմոնալ ֆոնի և ուղեղի գործունեության վրա: Սխալ սնվելու դեպքում ուղեղը ոչ բավարար սննդարար նյութեր է ստանում, որն ազդում է արյան շրջանառության վրա: Դրա ֆոնին ճնշված տրամադրություն է զարգանում՝ ընկճախտ, ինչին ուշադրություն չդարձնելու արդյունքում կարող են զարգանալ հոգեկան խանգարումներ:

 

Այս իրավիճակը հնարավոր է ուղղել ճիշտ սննդի օգնությամբ: Ավստրալիայի Հարավային համալսարանի գիտնականները պատմել են, որ ընկճախտի սկզբում լավագույն օգնությունը ճիշտ սնունդն է, հատկապես ձուկը, որը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, ինչպես նաև բանջարեղենը, մրգերը, ընկուզեղենը, ընդեղենը և բուսական յուղը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1zoom.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ